Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Ադամ Բարրոն, Ռուբեն Հախվերդյանը երգեցին վիրավոր զինվորների համար (տեսանյութ)

Այսօր գրականության և արվեստի թանգարանում ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարրոն պատերազմի մասնակից վիրավոր և հաշմանդամ զինվորների համար բարեգործական միջոցառում էր կազմակերպել: 

«Այս զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով, որոշեցի, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի և ֆինանսական օգնություն մեր հերոս տղաներին, որոնց շնորհիվ մենք ապրում ենք,- ասաց Ադամ Բարրոն: - Պատերազմի յուրաքանչյուր մասնակից արժանի է ուշադրության և կոչ եմ անում իմ գործընկերներին ևս միանալ այս սուրբ գործին: Նրանք պետք է զգան, որ մենք իրենց կողքին ենք: Մեր օգնությունը ընդամենը նրանց ցավից մի փոքր փուշ հանելն է»:

Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը շնորհավորեց ներկաներին Ազգային բանակի տոնի առիթով, որը կնշենք երկու օրից:

«Մենք հպարտ ենք ձեզանով, հպարտ ենք այն ավանդույթներով, որ դուք ձեր երակներում, ձեր բազուկներում կրում եք» 

Համերգային ծրագրին մասնակցելու Ադամ Բարրոն հրավիրել էր նաև Ռուբեն Հախվերդյանին: