Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19
A A
Սպորտ

Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Նրան կօգնի Արմեն Սանամյանը: 

Ռազմիկ Գրիգորյանը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է: Որպես մարզիչ աշխատել է Հայաստանի հավաքականում՝ օգնելով Արթուր Պետրոսյանին: Աշխատել է նաև «Արարատ-Արմենիայում» և «Լոռիում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական, գլխավորել է «Դիլիջանը», ներկայումս «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն է:

Հայաստանի Մ-19 հավաքականը 2002 թ. ծնված ֆուտբոլիստներից կազմավորված այն թիմն է, որը դեռևս 2020 թ. հոկտեմբերին, Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, պետք է մասնակցեր 2020/2021թթ Եվրոպայի առաջնության որակավորման փուլին: 

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվել էր և կկայանա 2021 թ. մարտին՝ Նիդեռլանդներում: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներն են Նիդեռլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի այդ տարիքային հավաքականները: