Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԽԽՎ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին հնարավորինս արագ իրականացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթները

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը, և հնարավորինս արագ իրականացնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթները: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում՝ հիմնված 2020թ. մոնիթորինգային կոմիտեի զեկույցի վրա, գրում է ТАСС-ը:

Վեհաժողովն ընդգծել է «Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում»:

Կոչ է արվել Երևանին ու Բաքվին «հնարավորինս արագ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին: ԵԽԽՎ-ն նաև առաջարկել է «անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը»:

ԵԽԽՎ-ն նաև «խորը մտահոգություն է հայտնել մարդասիրական իրավունքի նորմերի և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների», ինչպես նաև «կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին տեղեկությունների վերաբերյալ»:

«Ցանկացած տեսակի խախտումներ պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է հայտարարության մեջ: