Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մենք հաջողակ ենք, քանի որ աշխատասեր ենք, ռոմանտիկ և ամբիցիոզ. Սերգեյ Սմբատյան (տեսանյութ)

«Շատ կարևոր օր է մեզ համար: Տասնհինգ տարի առաջ հունվարի 25-ին մեր կոլեկտիվի առաջին համերգն էր: Ամեն վայրկյանն այս համերգը հիշում եմ: Այս տարիների ընթացքում ունեցանք մեծ ձեռքբերումներ և հաղթանակներ և  հպարտ եմ, որ խոսքն այսօր գնում է կայացած և շատ ամբիցիոզ նվագախմբի մասին» - «Ա1+»- ի հետ զրույցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նրա խոսքով նվագախումբը՝ տաղանդավոր երաժիշտների  թիմ է, որոնք միացել են գաղափարի շուրջ՝ հայ հասարակության ու աշխարհին ներկայացնել հայկական երաժշտարվեստը:

Նվագախմբի հաջողության գրավականը նա համարում է իր թիմակիցների աշխատասիրությունը, ռոմանտիզմը, ամբիցիաները և լավատեսությունը: Իսկ ասեկոսեներին հումորով են փորձում դիմակայել:

«Մեր գործն արդար է և երաժշտությունը մեր կյանքի իմաստն է»,-իր խոսքը եզրափակելով ասաց Սերգեյ Սմբատյանը: