Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arm.-17-October-Kini-yev-Konyag
A A
Հասարակություն

Կոնյակի արտահանման ցուցանիշները նվազել են շուրջ 20, գինունը՝ 27-28 տոկոսով․ փոխնախարար (տեսանյութ)

2020 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 145․500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը 3000 տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

«Արտահանման վատ ցուցանիշներ ունենք ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ գինու. խաղողի և կոնյակի արտահանման ցուցանիշներն են նվազել շուրջ 20 տոկոսով, իսկ գինին՝ 27-28 տոկոսով»։

Փոխնախարարի համոզմամբ՝ սա հիմնականում պայմանավորված է համավարակով։

Խոջոյանի խոսքով՝ գյուղոլորտի շուրջ 30,000 շահառու օգտվել է նախարարության առաջարկած ծրագրերից, ընդհանուր առմամբ՝ շուրջ 80 մլրդ դրամ արտոնյալ պայամաններով, 0 տոկոս տոկոսադրուքով գումար է տրամադրվել հենց գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար։

Ինչ վերաբերում է տեղական մթերքների պահանջարկի փոփոխությանը, փոխնախարարն ասում է․

«Վերամշկող կազմակերպությունների մթերումների ծավալները երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ եթե 2019 թվականին մթերվել է 86 հազար տոննա, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 96 հազար տոննա, այսինքն՝ նույնիսկ մթերման ծավալների ավելացում է տեղի ունեցել, ինչը բավականին լավ ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ բիզնեսմենները ունեն համապատասխան շուկաներ»։

Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքներին, փոխնախարարն ասաց՝ հնարավոր է,որ արտաժույթով պայմանավորված գների բարձրացում լինի։