Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալային վերջաբան

Սպորտ

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը, որն աշխարհի առաջնությունում մշտապես շրջապատված էր սկանդալներով, հենց սկանդալով էլ հրաժեշտ տվեց մրցաշարին:

Այն բանից հետո, երբ ֆրանսիացիները 1:2 հաշվով պարտվեցին խմբային փուլի վերջին խաղում եւ դուրս մնացին պայքարից, նրանց գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը չցանկացավ սեղմել հաղթող թիմի` ՀԱՀ հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրայի ձեռքը:

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ֆրանսիացի մասնագետը հրաժարվել է խոսել այդ թեմայով, իսկ ահա բրազիլացի մարզիչը գտնում է, որ Դոմենեկը հավանաբար նեղացել է իրենից, քանի որ ժամանակին քննադատել էր Ֆրանսիայի հավաքականին` իռլանդացիների հետ ընտրական խաղում ձեռքի օգնությամբ գոլ խփելու համար: