Բացել լրահոսը Փակել լրահոսը
քարտ
A A
Սպորտ Հասարակություն

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Նա այդ պաշտոնում կփոխարինի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը դարձել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Սահակ Անտոնյանը, փոխնախագահ է նշանակվել Շուշանիկ Հարութունյանը: Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներ են ընտրվել Հակոբ Սերոբյանը, Գայանե Ներսեսյանը, Եղսաբեթ Չատրջյանը, Դավիթ Ֆահրադյանը և Հարություն Մերդինյանը:

Նորանշանակ նախագահ Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար: