Ես վստահեցնում եմ ԱԱԾ-ն ուշի ուշով հետևում ա երկրում կատարվող խժդժություններին. ՔՊ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթացող ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին՝ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին հղումներ են անում՝ իրենց շարժմանը միանալու համար և արդյոք բացառում են, որ ուղերձներ հղողներ կլինեն իրենց կուսակցությունից՝ ի պատասխան ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ չգիտեն որտեղից և ինչ հիմնավորումներով են գալիս նման հայտարարությունները, և, առհասարակ ինչի համար են արվում. «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար՝ 2018-ի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո բազմիցս ականատես եք եղել դրան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այս պահին ամբողջապես լծված է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու, սահմանազատման-սահմանագծման, խաղաղության գործընթացն առաջ տանելու գործում»։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե պատրաստվում են արդյոք ՔՊ պատգամավորները գնալ Կիրանց, գուցե գնայի՞ն, մարդկանց ներկայացնեի իրենց փաստարկները և համոզեին բնակիչներին, որ խաղաղությունը գալիս է և թուրքի հետ ապագա կա՞ և նրանք ընդվզման չգնայի՞ն՝ պատգամավոր Ա. Հովհաննիսյանն իր զարմանքն հատնեց՝ ասելով, որ նախ ՀՀ վարչապետը գնացել է, և ամեն բան պարզ և ուղիղ ներկայացրել մեր հայրենակիցներին՝ ոչ միայն Կիրանցում։
Պատգամավորի խոսքերով՝ ՀՀ վարչապետն ու ողջ ՔՊ կուսակցությունը կանգնած է սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին. . «Իսկ էդ մարդիկ, որ գնում են Կիրանց՝ խաղում են մարդկանց հույզերի հետ և նրանց վշտի վրա փորձում գեներացնել քաղաքական որևէ գործընթաց»։ Լրացնելով կուսակից ընկերոջ միտքը՝ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ընդդիմությունը ժողովրդի հույզերի հետ է խաղում և սա շատ վտանգավոր է. «Որովհետև ես Կիրանցից ամեն ինչ լսում եմ, բացի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված հարցերը։ Աշխատանքներ պետք է իրականացնել ոչ միայն Կիրանցի բնակիչների, այլև բոլոր քաղաքացիների հետ՝ հատկապես այն հատվածներում, որտեղ մենք նախատեսում ենք, ըստ էության, իրավական առումով սահմանագծում ունենալ, ինչը շատ կարևոր է։ Այս տեսանկյունից, եթե մենք կարողանանք մի կողմ թողնել էմոցիաները և խոսենք թե՜ ԱԺ ամբիոնից, թե՜ այլ հարթակներից այն իրավական, թե՛ իրավաքաղաքական գործընթացների մասին առանց հույզերի, ապա կտեսնենք, որ մենք շատ դեպքերում հուզական ֆոնի վրա գտնվող քննարկումներից զատ ավելի բովանդակային և ավելի արդյունավետ քննարկումներ ենք բաց թողնում»։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support