Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ինչո՞ւ էր Հենրիկ Քոչինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ գնացել Քի Վեսթ և մասնակցել ԼՂՀ բանակցություններին (տեսանյութ)

Անկախ Հայաստանի տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը 2001թ․ ՀՀ նախկին նախարար Ռոբերտ Քոչարյանի և արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մեկնել է Քի Վեսթ և մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Հ․Քոչինյանը ՏԿ նախարար է եղել 1990-1998թթ․ հետո նշանակվել է Լոռու մարզպետ։ Երբ Քի Վեսթ էր գնացել, մարզպետ էր։

Հ․Քոչինյանը նախ կատակում է, թե գնացել էր Էռնեստ Հեմինգուեի թանգարանն այցելելու։ Իրականում, այդ բանակցություններում անհրաժեշտ էին տարածաշրջանային տրանսպորտային ուղիների վերաբերյալ նրա փորձն ու գիտելիքները։

«Գլուխ գովալ չլինի, ես շատ լավ գիտեմ ռազմական թատերաբեմում ընդգրկված մեր տարածքը։ Ադրբեջանի կողմից քննարկման հիմնական թեման ազատագրված տարածքները վերադարձնելն էր, մեր կողմից հիմնական խնդիրը ԼՂՀ կարգավիճակն էր, ՀՀ և ԼՂՀ միջև հաղորդակցությունը։ Ադրբեջանը նաև ուներ Նախիջևանի հետ հաղորդակցության խնդիրը։ Եվ հաղորդակցության այդ ուղիների քննարկման ժամանակ իմ մասնագիտական օգնությունն էր պետք»,- ասում է Հ․Քոչինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում