Բացել լրահոսը Փակել լրահոսը
13.thumb_
A A
Քաղաքականություն

Սիրիացի երկու վարձկան ահաբեկիչները չեն արտահանձնվել. դատախազություն (տեսանյութ)

 

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու ահաբեկիչ վարձկանները կալանավորված են։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության յութուբյան էջում հրապարակված տեսանյութում։

«Նրանք գտնվում են Հայաստանում։ Նրանց չեն արտահանձնել»,-ասում է դատախազության զինծառայողների դեմ ուղղված ՀԿԳ գործերի նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Արշակ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ հետագայում մեղադրական եզրակացությամբ քրեական գործը կուղարկվի դատարան նրանց մեղավորության, քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար։