Բացել լրահոսը Փակել լրահոսը
Fotoram.io (1)
A A
Պաշտոնական

Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից. կնշանակվի Հովհաննես Հարությունյանը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ։ Այս մասին հարցն ընդգրկված է կառավարության հունվարի 21-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

 

Մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից: