Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

«Թող ասելիքս ասեմ, իսկ հոգին, ով ուզում է ընդունել, կընդունի»․ Վիգեն Ստեփանյանի հիշատակին (տեսանյութ)

Հայաստանի պետական համազգային թատրոնն իր 20-րդ թատերաշրջանը տաս տարի առաջ բացեց Վիգեն Ստեփանյանի «Սեյլ» ներկայացման պրեմիերայով։ «Ա1+»-ը ներկա էր փորձին, և արխիվում պահպանվել են այդ կադրերը։

«Էս քաղաքում մարդիկ կարծես ուրիշ օրենքներով են ապրում։ Կարծում են, որ կյանքը վայելելու համար է», - ասում էր ներկայացման հերոսը, որին մարմնավորում էր հենց ինքը՝ Վիգեն Ստեփանյանը։

Տարբեր առիթներով «Ա1+»-ը զրուցել է երեկ վաղաժամ կյանքից հեռացած Վիգեն Ստեփանյանի հետ, որը ոչ միայն տաղանդավոր ու սիրված դերասան և ռեժիսոր էր, այլև երևանյան գույներից մեկը։

Երկրային կյանքից նրա հեռանալով՝ Երևանից պակասեց քաղաքի տղերքից մեկը։

«Ես ունեմ իմ խոսքը, իմ տեսակետը, ընդունեն, թե չընդունեն։ Թող ես իմ ասելիքն ասեմ, իսկ ականջը, որն ուզում է լսել, կլսի, հոգին, որ ուզում է ընդունել, կընդունի»,- «Ա1+»-ին տված հարցազրույցներից մեկում ասել էր Վիգեն Ստեփանյանը։