Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հասունացրել էին, Ն․Փաշինյանն արագացրեց․ Վարդան Հարությունյան (տեսանյութ)

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «սադրիչ գործունեություն» է համարում Միքայել Մինասյանի այն հրապարակումը, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԱԾ գործակալ է։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Մ․Մինասյանը, գրություն էր հրապարակել, թե Ա․Միրզոյանը 2007թ․ վերջին ստորագրությամբ համաձայնել է աշխատել ԱԱԾ-ի հետ։

«Այս բարդ իրավիճակում չի կարելի չճշտված, անվանարկող տեղեկություններ հրապարակել»,- ասում է իրավապաշտպանը։

Անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմությանը, հատկապես՝ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ գտնվող այն կուսակցություններին, որոնք նախկինում իշխանության էին եղել՝ Վ․Հարությունյանը գտնում է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի պատասխանատուները նրանք են։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես շարունակել է նրանց 20-ամյա գործը։

«Պատերազմն այսպես թե այնպես լինելու էր, բայց Ն․Փաշինյանի հայտարարությունները սադրիչ էին։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հասունացրել էին պատերազմը, Ն․Փաշինյանն արագացրեց»,- հավելում է իրավապաշտպանը։

Մանրամասները՝   տեսանյութում