Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կադրերը՝ մի կողմից․ վիրավորների պատմածը՝ մյուս․ 2 ամիս հիվանդանոցում՝ որպես կամավոր (տեսանյութ)

44-օրյա պատերազմի ընթացքում եւ  դրանից եւս երկու շաբաթ  25-ամյա Հայկ Եղիկյանը սպիտակ խալաթը չի հանել։ Բժշկական համալսարանի ուսանողը պատերազմի առաջին օրերից կամավոր էր  Երևանի Կայազորային հոսպիտալում։

 «Առաջին օրը մի քիչ բարդ էր հասկանալ՝ ինչ անենք, որ ավելի շատ օգնենք, ոչ թե խանգարենք, որովհետեւ շատ մեծ ծանրաբեռնվածությամբ էին աշխատում բժիշկները, այն ծանրաբեռնվածությունն է, որին խաղաղ պայմաններում ոչ մի բժիշկ չի բախվում»,- պատմում է նա։

Հայկն ու մյուս կամավորները  օգնել են ցանկացած հարցում, ինչն իրենց ուժերի սահմաններում էր։ Մի քիչ էլ փորձառություն ձեռք էր բերել  բանակում որպես բուժակ  ծառայելիս․ «Փորձում էինք անել այն, ինչ որ պետք է անեին բժիշկները կամ ընդհանրապես բուժանձնակազմը, բայց ծանրաբեռնվածության պատճառով չէին հասցնում՝ սկսած բուժքույրական գործից մինչեւ հիվանդներին կոնսուլտացիաների տանել, զննել, վիրակապել»։

Հաճախ գիշերում էին հիվանդանոցում։ Բայց Հայկն ասում է՝ այդ օրերին հոգնածություն չէին զգում, քանի որ միտքն ավելի կարևոր բաներով էր զբաղված․

 «Հոգեբանական առումով էլ էր դժվար։ Անընդհատ պատերազմի նորությունները, կադրերը մի կողմից, այն ամենը, ինչ տեսնում էինք, պատմում էին հիվանդները մյուս կողմից բավականին ամուր նյարդեր էին պետք այդ ամենը մի կողմ դնելու ու աշխատանքը նույն արդյունավետությամբ շարունակելու համար»։

Մանրամասները՝  տեսանյութում