Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստեղծվում են հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Հայաստանում առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։  Ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն, որն էլ կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ հինգը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր։

Երկրորդ փաթեթով առաջարկվում է  ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե:

 Փաթեթի վերջնական ընդունման արդյունքում, ըստ նախարարի,  ակնկալում են Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դրանց քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով:

Փոփոխությունները ներկայացվեցին կառավարության նիստում։