Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի նախագիծ (տեսանյութ)

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԼՀԿ-ի կողմից առաջարկված մի նախագիծ, որի առաջին կետով առաջարկում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նախագծի հիմնական զեկուցող ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա։

Մարուքյանի խոսքով՝ եթե վարչապետը հրաժարական ներկայացրած լիներ, Հայաստանի հիմնական բանակցողը փոխված լիներ, հունվարի 11-ին Մոսկվայում կունենայինք այլ արդյունք։

Հաջորդ կետերով ԼՀԿ-ն առաջարկում է, որ Խորհրդարանը  ընտրի անցումային վարչապետ, ով հուշագիր է ստորագրելու, որ հրաժարական է տալու և կազմակերպելու է արտահերթ ընտրություններ, որից հետո քաղաքական ուժերը մասնակցելու են երկրի կայունացման գործընթացին։

Նախագծի հաջորդ կետով առաջարկվում է ապահովել հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններ։

Նախգծով ԼՀԿ-ն առաջարկում է նախաձեռնել նաև բանակցություններ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության անորոշ դրույթների վերաբերյալ և ստանալ հայանպաստ  լուծումներ։

Առաջարկվում է նաև Հայաստան-Սփյուռք-Արցախ ներուժի համախմբում։

Խոսվում է նաև ներքին իրավիճակի կայունացման մասին, Մարուքյանը հիշեցրեց վարչապետի հայատարարությունը, թե եկել է վրեժի ժամանակը, նշեց,որ բռնության կոչերն ու հայտարարությունները պետք է դադարեցվեն։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ պատերազմից հետո կան զինված խմբեր ովքեր մինչև հիմա չեն զինաթափվել։

ԼՀԿ-ն առաջարկվում է նաև իրավիճակը կայունացնելու մի շարք այլ առաջակներ, որոնք առնչվում են արտաքին քաղաքականությանը, բանակին, տնտեսությանը և առկա այլ խնդիրներին, որոնք ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։

Նա առաջարկեց թույլ տալ նախագիծը քննարկել լիագումար նիստում, որից հետո «Իմ քալը» խմբակցությունը կրկին կարող է դեմ քվեարկել նախագծին, միայն թե այդ դեպքում առկա խնդիրները, քաղաքական բնույթի հարցերը քննակելու հնարավորություն կտրվի։

Ինչ վերաբերում է պարիտետային հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ-ի առաջարկին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը առաջարկեց դիմել ԱԺ-ին և ստեղծել քննիչ հանձնաժողով,որը նախատեսված է օրենքով, իսկ խորհրդարանից դուրս ստեղծվող հանձնաժողովը լինելու է Սահմանդրությանը հակասող։

Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ հանձնաժողովում։