Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kiberfutbol
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող կիբերմրցաշարին

2021 թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կկայանա PES 2021 համակարգչային խաղի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող UEFA eEURO2021 կիբերմրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, կիբերֆուտբոլի մեր հավաքականը մասնակցելու է մրցաշարի որակավորման փուլին և հաջողության դեպքում կմեկնի Լոնդոն՝ եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

Մրցաշարին մասնակցելու համար ձևավորվելու է PES2021 համակարգչային խաղի Հայաստանի հավաքական (4 հոգի): Հավաքականը ձևավորվելու է որակավորման 2 օնլայն մրցաշարերի և որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքներով: Որակավորման 1-ին մրցաշարը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 8-ին: Դրա արդյունքում լավագույն չորս մասնակիցները դուրս են եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ։ Որակավորման 2-րդ մրցաշարը տեղի է ունենալու սույն թվականի հունվարի 17-ին՝ ժամը 17։30-ին։

Որակարման 2-րդ օնլայն մրցաշարը նույնպես անցկացվելու է օլիմպիական ձևաչափով: Հաղթողը որոշվելու է 1 խաղի արդյունքում: Մրցաշարում առաջին 4 տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես դուրս են գալու որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Որակավորման փլեյ-օֆֆ փուլում հաղթողը որոշվելու է 3 խաղի արդյունքում ՝ մինչև 2 հաղթանակ: Որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքներով առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ընդգրկվելու են Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականում և մասնակցելու են UEFA eEURO2021 կիբերմրցաշարի որակավորման փուլին:

Որակավորման մրցաշարերը և փլեյ-օֆֆ փուլը անցկացվելու են օնլայն: