Բացել լրահոսը Փակել լրահոսը
սակրավոր ականազերծում
A A
Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում չպայթած ռումբերից մաքրվել է 37.6 հա տարածք․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահներն ապահովվում են քաղաքացիների  վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն եւ վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
 
Մեկ օրում ԼՂ են վերադարձել 146 փախստականներ։ 2020թ. նոյեմբերի 14-ից ընդհանուր առմամբ բնակության վայր է վերադարձել 48 840 մարդ ։
 
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մաքրվել է 37.6 հա տարածք, հայտնաբերվել և դուրս է բերվել 689 պայթուցիկ նյութեր՝ ոչնչացնելու համար: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում (2020 թ. նոյեմբերի 23-ից) ականազերծման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 517,8 հա տարածք, 197,8 կմ ճանապարհ, 750 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 24 սոցիալապես կարեւոր օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 23 404 պայթուցիկ առարկա:
 
Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկությունների հավաքագրման թեժ գծին, նրա աշխատանքի սկզբից ի վեր, ստացվել է 575 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։