Հաջորդ փաստաթղթի ստորագրման համար մեր գերիները անմարդկային պայմաններում պահվում են որպես ճնշման լծակ․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեր պատվիրակությունը գնում էր երկու հարց լուծելու և առաջնահերթություն էր տալիս գերիների և պահվող անձանց վերադարձին, այս առումով կա ձախողում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը․
«Այն հարցը, որը հայ հանրության համար երկրորդային էր՝ լուծվել է, այն հարցը, որը առաջնային էր՝ չի լուծվել, երբ մեր եղբայրները, պահվող անձինք, գերիները այնտեղ անմարդկային պայմաններում պահվում են հաջորդ նման փաստաթղթի ստորագրման համար»։
Նահապետյանը պնդում է՝ հայկական դիվանագիտությունը ունակ չեղավ լուծելու հումանիտար խնդիրը։
Մեր հարցին, թե կարո՞ղ էր Նիկոլ Փաշինյանը հրաժարվել ստորագրել այս փաստաթուղթը՝ առաջ տանելով հումանիտար հարցերը, Նահապետյանն արձագանքեց․
«Եթե չկա խիստ շրջադարձային տեղեկություն, որ մեզնից գաղտնի է պահվում, ապա այո կարելի էր նաև չստորագրել այս փաստաթուղթը»։
Մանրամասն՝ տեսանյութում