Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+nadal 12.01.
A A
Սպորտ

Երբ կուտակվում են վնասվածքները, առաջ է գալիս հոգեբանական խնդիր․ Ռաֆայել Նադալ

Իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը կիսվել է այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվում հաղթահարել վնասվածքները:

«Կարիերայիս ընթացքում շատ վնասվածքներ եմ ստացել, բայց միշտ գտել եմ դրանց լուծման միջոցը: Որոշ վնասվածքներ բարդ են, մյուսները` ավելի հեշտ, բայց միշտ էլ լուծում կարելի է գտնել:

Սակայն, երբ վնասվածքները կուտակվում են, դա արդեն շուտափույթ լուծելու խնդիր չէ: Այդ դեպքում առաջ է գալիս հոգեբանական խնդիր, որը մշտապես անհանգստացնում է քեզ: Սակայն, դու պետք է վերադառնաս թենիս: Երբ վնասվածք ես ստանում, պետք է հանգիստ ընդունել այն և ամենօրյա համբերատար աշխատանքի օգնությամբ հնարավորինս արագ ապաքինվել վնասվածքից: Ամենակարևորը ամբողջական վերականգնումն է», - իսպանացի թենիսիստի խոսքերը մեջբերում է We love tennis կայքը։

Ռաֆայել Նադալն այժմ պատրաստվում է տարվա առաջին խոշոր մրցաշարին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը, որը կորոնավիրուսի պատճառով կկայանա փետրվար, այլ ոչ թե ավանդական հունվար ամսին։