Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Զելանդիայում ֆուտբոլային բում է

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Նոր Զելանդիա - Սլովակիա խաղը, որի ժամանակ գրանցվել է անակնկալ ոչ-ոքի արդյունք (1:1), հեռուստադիտողների նոր ռեկորդ է սահմանել «կիվիների երկրում»:

Ինչպես տեղեկացնում է Նոր Զելանդիայի պետական հեռուստաընկերությունը, այդ խաղին ուղիղ եթերով հետեւել են 212.120 հեռուստադիտողներ: Մինչ այդ ռեկորդային հեռուստադիտողներ գրանցվել էր 1997 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ երկրի 202.590 քաղաքացիներ ուղիղ եթերով դիտել էին արքայադուստր Դիանայի թաղման արարողությունը: