Բացել լրահոսը Փակել լրահոսը
138316097_2665303347051678_1956020154341679820_o
A A
Պաշտոնական

Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։

Ամփոփելով ստացված առաջարկները, Շրջակա միջավայրի նախարարությունն հայտարարում է խորհրդի կազմի ձևավորման մեկնարկի մասին։

Այսպիսով՝

✅Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։
✅Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։
✅Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով
✅Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների

ℹ Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդավական կառույց է։

Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։
Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։

Հայտի մեջ պետք է ներառել՝
✅Անուն, ազգանուն
✅Կազմակերպության անուն
✅Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության
համառոտ նկարագիր
✅Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները
✅Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործացում
✅Բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն
✅Հեռախոսահամար
✅Էլեկտրոնային հասցե

Նամակ-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 25-ն է։
Հասարակական խորհրդի կազմի ընտրությունը կատարվելու է հատուկ այդ նպատակով նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից։