A
A
Կպայքարի 2-րդ տեղի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Իսպանիայում շարունակվող Ռուի Լոպեսի հուշամրցաշարի 6-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ: Նա վաստակեց 3,5 միավոր եւ այժմ բաժանում է 3-5-րդ տեղերը: Վերջին, 7-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով կհանդիպի իսպանացի Մանուել Պերես Կանդելարիոյի հետ, որը 1,5 միավորով զբաղեցնում է նախավերջին, 7-րդ տեղը:
Հարկ է նշել, որ Գաբրիել Սարգսյանն առավելագույնը կարող է պայքարել մրցանակային 2-րդ տեղի համար, քանի որ մրցաշարի միանձնյա առաջատար բուլղարացի Իվան Չեպարինովն այս տուրում հաղթելով Դեյսի Կորիին (Պերու), վաստակեց 5 միավոր եւ անհասանելի դարձավ մեր շախմատիստի համար: Երկրորդ տեղում գտնվող Իվան Սալգադոն (Իսպանիա) իր ակտիվում ունի 4 միավոր: