Au revoir, Ֆրանսիա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի անցած առաջնության փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հավանաբար ժամանակից շուտ կվերադառնա տուն, քանի որ երեկ անչափ սկզբունքային մրցամարտում զիջեց Մեքսիկայի ընտրանուն` 0:2: Այդ պարտությունից հետո ֆրանսիացիները ՀԱՀ-ի հավաքականի հետ եզրափակում են 1-ին խմբի աղյուսակը:
Ուշագրավն այն է, որ այդ թիմերը 3-րդ տուրում հանդիպելու են հենց իրար հետ: Ոչ-ոքի արդյունքը ձեռնտու չէ ոչ մեկին, քանի որ Մեքսիկայի եւ Ուրուգվայի ընտրանիները արդեն 3 միավոր ավելի են վաստակել: Հաջորդ փուլ մտնելու համար հարկավոր է ոչ միայն հաղթել, այլեւ խփել շատ անպատասխան գոլեր (4-5), բացի այդ հուսալ, որ առաջատարներից մեկը պարտություն կկրի: Տեսականորեն հնարավոր տարբերակ է, բայց գործնականում ...
2-րդ խմբում հաջորդ փուլ մտնելու լավ հայտ ներկայացրին Հունաստանի ֆուտբոլիստները, որոնք երկրորդ խաղում կամային հաղթանակ տարան Նիգերիայի հավաքականի նկատմամբ` 2:1: Ի դեպ, դա հույների անդրանիկ հաղթանակն էր աշխարհի առաջնություններում, քանի որ նախորդ 4 խաղերում նրանք պարտություն էին կրել:
Հարկ է նշել, Հունաստանի հավաքականին բավական լուրջ փորձություն է սպասվում երրորդ, ամենակարեւոր մրցավեճում, քանի որ մրցելու է շատ ուժեղ մրցակցի` Աևգենտինայի ընտրանու հետ: Երկրորդ տեղին հավակնում է նաեւ Հարավային Կորեայի ընտրանին, որը նույնպես ունի 3 միավոր եւ հանդիպելու է ոչ մի միավոր չունեցող Նիգերիայի թիմի հետ: