Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին հաղթեց Արգենտինան

Սպորտ

Այսօր հայտնի դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրում Արգենտինայի հավաքականը գեղեցիկ ոճով հաղթեց Հարավային Կորեայի հավաքականին եւ միանձնյա գլխավորեց 2-րդ խմբի աղյուսակը:

Հանդիպման 17-րդ րոպեին կորեացիների պաշտպան Պարկ Չու Յանը ակամայից գրավեց սեփական դարպասը: 33-րդ րոպեին Մադրիդի «Ռեալում» հանդես եկող Իգուաինը երկրորդ անգամ գրավեց ասիացիների դարպասը, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեին Լի Չուն Յոնը կրճատեց հաշվի տարբերությունը:

Ընդմիջումից հետո արդեն աչքի ընկան միայն արգենտինացի ֆուտբոլիստները, ավելի ճիշտ նույն Իգուաինը, որը եւս երկու գոլ խփեց եւ հաշիվը դարձրեց 4:1: Ի դեպ, արգենտինացի հարձակվողը առաջին հեթ-տրիկի հեղինակը դարձավ աշխարհի առաջնությունում:

Այդպիսով, Արգենտինայի հավաքականը երկու խաղում վաստակելով 6 միավոր, առաջինը մտավ 1/8 եզրափակիչ: