A
A
Սարգսյանը նահանջեց մեկ տեղով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Իսպանիայի Վիլյաֆրանկա դե լոս Բարոս քաղաքում անցկացվող Ռուի Լոպեսի հուշամրցաշարի 5-րդ տուրում սեւերով պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Մալախովին:
Բարեբախտաբար, անհաջողության մատնվեցին նաեւ Գաբրիելի գլխավոր մրցակիցները, ուստի նա դեռեւս հավակնում է մրցանակային տեղերին:
Հինգ հնարավորից վաստակելով 3 միավոր, մեր շախմատիստն այժմ բաժանում է 3-5-րդ տեղերը: Իսկ աղյուսակը 4 միավորով գլխավորում է բուլղարացի Իվան Չեպարինովը:
6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ, որը այս տուրում նույնպես պարտություն կրեց, եւ իր ակտիվում ունի նույնպես 3 միավոր: