Բացել լրահոսը Փակել լրահոսը
salome-armen
A A
Քաղաքականություն

Վրաստանի նախագահը Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թվիթերի իր էջում գրառում է արել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել: 

«ՀՀ նախագահ, մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Այս վիրուսը սահման և կարգավիճակ չգիտի, բայց մենք գլոբալ համերաշխության միջոցով կհաղթահարենք այս ճգնաժամը և ավելի ուժեղացած դուրս կգանք», — գրել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային վարակ է հաստատվել: