Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա 9-րդ մասնակիցը

Սպորտ

Օգոստոսի 12-26-ը Սինգապուրում անցկացվելիք պատանեկան ամառային օլիմպիական առաջին խաղերին Հայաստանից կմասնակցի բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը (60 կգ քաշային կարգ): Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ -ի մամուլի ծառայությունը:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան մասնակցության ազատ քարտ է հատկացրել Երեւանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սանին, որը մեր մարզիկներից ամենալավն էր հանդես եկել վերջերս Բաքվում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Նա դարձավ Հայաստանի 9-րդ մարզիկը, որը իրավունք ստացավ մասնակցելու Սինգապուրի խաղերին: