A
A
Մարզիչները հարստացրին գիտելիքները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ Երեւանում եւ Վանաձորում միաժամանակ անցկացվեցին սեղանի թենիսի և հանդբոլի մարզչական-տեխնիկական դասընթացներ: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ -ի մամուլի ծառայությունը:
Մայրաքաղաքի «Սպարտակ» մարզահամալիրում կայացած կուրսերին մասնակցեցին սեղանի թենիսի 24 մարզիչ-մանկավարժներ: Տեսագործնական պարապմունքները ղեկավարեց Եվրոպայի սեղանի թենիսի ֆեդերացիայի մարզչական խորհրդի պատասխանատու Պոլոնա Սեհովի Սոսին (Սլովենիա):
Վանաձորում կազմակերպված հանդբոլի մարզչական-տեխնիկական դասընթացին, որը ղեկավարեց միջազգային օլիմպիական կոմիտեի տեխնիկական կուրսերի պատասխանատու, հանդբոլի անվանի մասնագետ Հասան Համոուդան (Եգիպտոս), մասնակցեցին 21 մարզիչ-մանկավարժներ: