A
A
Հայ մասնակիցը գրավեց 4-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը` Զորիկ Պողոսյանը, չկարողացավ մեդալ նվաճել:
69 կգ քաշայինների մրցումներում մեր մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 133 կգ, իսկ հրում վարժությունում` 168 կգ ծանրաձող: Երկամարտում ցույց տալով 301 կգ արդյունք, Զորիկ Պողոսյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:
Հարկ է նշել, որ նա բավական հետ մնաց առաջատարներից: Մրցումների հաղթող Մարտին Ռազվանին (Ռումինիա) մեր ծանրորդը զիջեց 39 կգ, արծաթե մեդալակիր Դեշան Տանգին (Չինաստան)` 26, 3-րդ տեղը գրաված Դանիել Գոդելիին (Ալբանիա)` 14:
Մեր երկրորդ մասնակիցը, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը, պայքարի մեջ կմտնի հունիսի 20-ին: