Բագրատյանը՝ վերջին զարգացումների մասին․ Տիգրանաշենը տալուց հետո Սյունիք այլևս չենք կարող գնալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ամեն հանձնված տարածքի հետ Հայաստանը ռեսուրսներ է կորցնում, որոնք կարող են հանգեցնել պարենային ճգնաժամի։
«Ես ասում եմ՝ ավելի ուշ հացի խնդիր կլինի երկրում։ Սոված վիճակ կլինի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին։ Լավ բան քիչ եմ տեսնում։ Լուրջ հողային կորուստներ ունենք, որոնք զգացնել կտան ցորենի, մսի, կաթի արտադրության մեջ», - ասաց նա։
Ըստ նրա՝ ադրբեջանցիները պահանջում են Տիգրանաշենից դուրս գալ։ Իսկ Տիգրանաշենը տալուց հետո Սյունիք այլևս չենք կարող գնալ։
«Արարատի մարզով պրծնում է Հայաստանի Հանրապետությունը։ Ոչ ոք ադրբեջանցիներին չի ասում, որ այնտեղ ապրում են բաքվեցիներ։ Այդ դեպքում Բաքվում մի թաղամաս առանձնացրեք այս հայերի համար։ Կամ եթե ուզում եք Քյարքին, վերևում Բայանդուրը, տվեք մեզ Արծվաշենը հարակից տարածքներով»,-ասաց Հրանտ Բագրատյանը։