Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan (2)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 2-րդ տեղը գրավեց արագ շախմատի խոշոր մրցաշարում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը արագ շախմատի Airthings Masters առցանց մրցաշարի եզրափակիչում չհաջողվեց ռևանշի հասնել Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ և ստիպված բավարարվեց մրցանակային 2-րդ տեղով:

Այսօր կայացած պատասխան հանդիպումում մեր գրոսմայստերին հարկավոր էր անպայման հաղթանակ տանել: Առաջին պարտիայում նա ձեռքից բաց թողեց շոշափելի առավելությունը, իսկ երկրորդում պարտություն կրեց: Ռևանշի հասնելու համար նրան արդեն պետք էր հաղթել վերջին երկու պարտիաներում: Ավաղ, երրորդ պարտիայում ադրբեջանցի գրոսմայստերին հաջողվեց ոչ-ոքի խաղալ և պահպանել մեկ միավորի առաջվելությունը:

Այդպիսով, Թեյմուր Ռաջաբովը ժամանակից շուտ հաղթեց եզրափակիչում և գրավեց առաջին տեղը:

Լևոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ, որի համար նա կստանա 40 հազար դոլար պարգևավճար: