Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիան խաղում է, Շվեյցարիան` հաղթում

Սպորտ

Եվրոպայի 2008 թ չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որը ըստ բուքմեյքերների համարվում է այժմ ՀԱՀ-ում ընթացող աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը, պարտությունով սկսեց մրցաշարը:

Իսպանացիները չնայած Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում անընդհատ տիրում էին գնդակին եւ գրոհում, սակայն պարտություն կրեցին: Շվեյցարացիներին պատմական հաղթանակ նվիրեց ազգությամբ բրազիլացի Ժելսոն Ֆերնանդեշի խփած միակ գոլը: Ի դեպ, Իսպանիայի հավաքականը մինչ այդ Շվեյցարիայի ընտրանու հետ անցկացրած 18 խաղերում ընդհանրապես պարտություն չէր կրել:

Երկրորդ տուրում իսպանացիները կհանդիպեն Հոնդուրասի հավաքականի հետ, որն այսօր նույնպես պարտություն կրեց` զիջելով Չիլիի հավաքականին` 0:1:

Այսօր կեսգիշերից 30 րոպե առաջ տեղի կունենա հենց 2-րդ տուրի առաջին խաղը: Դաշտի տերերի` ՀԱՀ-ի հավաքականը, սեփական հարկի տակ կընդունի Ուրուգվայի ազգային թիմին: