Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարների թվում

Սպորտ

Հայաստանի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Իսպանիայի Վիլյաֆրանկա դե լոս Բարոս քաղաքում 4-րդ անգամ անցկացվող Ռուի Լոպեսի հուշամրցաշարի 5-րդ տուրում սեւերով կհանդիպի ռուսաստանցի Վլադիմիր Մալախովի հետ:

Հարկ է նշել, որ մեր շախմատաիստը բավական հաջող է մեկնարկել մրցաշարում եւ չորս տուրից հետո առաջատարներից մեկն է: Նա առաջին տուրում սպիտակներով հաղթել էր շվեդուհի գրոսմայստեր Պիա Կրամլինգին, երկրորդում ոչ-ոքի խաղացել իսպանացի Իվան Սալգադոյի հետ, 3-րդում առավելության հասել պերուացի Դեյսի Կորիի նկատմամբ, իսկ 4-րդում խաղաղ դաշն կնքել բուլղարացի Իվան Չեպարինովի հետ:

Չորս հնարավորից վաստակելով 3 միավոր, մեր շախմատիստը բաժանում է 2-4-րդ տեղերը: Մրցաշարի առաջատար Իվան Սալգադոյից Գաբրիելը հետ է մնում ընդամենը կես միավորով: