Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Ադրբեջանը պատերազմը սկսելիս՝ հաշվի է առել այն հանգամանքը, որ 2001-2002թթ․ քիչ ծնունդներ ենք ունեցել․ Բ․Ասատրյան (տեսանյութ)

1994-98թթ․ ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ առաջիկա 3-4 տարիներին մենք չենք կարողանա վերականգնել տնտեսական այն մակարդակն, ինչը գոյություն ուներ 2019թ․։ Իսկ այս տարվա կտրվածքով նա կանխատեսում է 8 տոկոսից ավելի տնտեսական անկում։

«Ա1+»-ի հետ զրույցում Բ․Ասատրյանն անդրադարձավ նաև ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես 17 կուսակցությունների ստեղծած Հայրենիքի փրկության շարժմանն ու ասաց, որ չի տեսնում, որ նրանք ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծում են առաջարկում։

«Ասում են Նիկոլը վատն է, գնա, մենք գանք։ Բայց կներեք, ո՞րն է ապագայի ձեր պատկերացումը։ Առայժմ ես նախկինից տարբերվող որևէ տարբերակ չեմ տեսել»,- ասում է նա։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը համարում է այն, որ նա ունենալով ժողովրդական մեծ աջակցություն՝ չգնած խնդիրների լուծմանը։

Անդրադառնալով Արցախյան պատերազմին, տնտեսագետը շեշտեց, որ մենք պետք է գնանք խաղաղության հասնելու ճանապարհով, հակառակ պարագայում դատապարտված ենք։

Ի դեպ Բ․Ասատրյանը համոզված է, որ Արցախյան պատերազմը ծրագրավորված էր և միանշանակ է, որ հիմքում հաշվարկներ էին։

«Ի դեպ, հաշվարկների հիմքում եղել է նաև ժողովրդավարական վիճակը։ Հայաստանում ծնունդների ամենացածր թիվն եղել է 2001-2002թթ․մոտ 30 հազար երեխա է ծնվել, մինչդեռ, վերջին տարիներին, տարեկան միջինը 40-40 հազարից ավելի է եղել։ Իսկ այդ թվականներին մեկ/քառորդից պակաս ծնունդ ենք ունեցել»,- հավելում է տնտեսագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում