Կան զինված խմբեր, ատելության մեծ չափաբաժին և չի բացառվում, որ ընտրարշավը տեղի ունենա ոչ առողջ մթնոլոտում․ Անի Սամսոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեզ համար եղել է օրակարգ՝ վարչապետի հրաժարականի, որից հետո մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզ, բայց արտահերթ ընտրությունների օրակարգ մենք չունենք։ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Ըստ Սամասոնյանի՝ այս իրավիճակում արտահերթ ընտրությունները լինելու են վտանգավոր և ոչ արդյունավետ․
«Հանրությունը պատրաստ չէ այդ իրավիճակին, մենք ունենք հումանիտար աղետ, մենք ունենք սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, նաև առկա է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ և պիտի ժամանակ տրամադրենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ուշքի գան, կան զինված խմբեր, կա ատելության և անհանդուրժողականության շատ մեծ չափաբաժին և չի բացառվում, որ ընտարարշավը, որին կմասնակցեն քաղաքական ուժերը, կարող է տեղի ունենալ ոչ առողջ մթնոլոտում։ Մենք կարող ենք ականատես լինել բախումների և սպառնալիքների, կարող է խաթարվել ընտրությունների մթնոլորտը»։
Սամսոնյանը վերահաստեց իրենց դիրոքորշումը, որ արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու հարցում կարող են վստահել միայն սեփական ուժին․
«Մենք ականատես ենք լինում, որ վարչական ռեսուրս է օգտագործվում վարչապետի այցերի, հանդիպումների համար և մենք չենք կարող երաշխավորված լինել, որ այդ վարչական ռեսուրսը չի կիրառվի ընտրությունների ժամանակ»։
Ըստ Սամսոնյանի՝ պետության շահը պահանջում է, որ վարչապետը հրաժարական տա։