Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սիսակ Գաբրիելյանը՝ իր և ցուցարարների ծեծկռտուքի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի տեսանյութում երևում է, որ Գաբրիելյանը ներքաշվում է ծեծկրտուքի մեջ․

«Ես գալիս էի աշխատանքի, տեսա, որ ճանապարհահատվածը փակ է, կանգնեցի աջ հատվածի վրա, նկատեցի, որ մոտ 10-15 քաղաքացիներ վազելով մոտենում են իմ մեքենային,  մեջները կային ագրեսիվ վարքագիծ դրսևորող քաղաքացիներ, պատուհանս իջեցրի, ասացի՝ ի՞նչ եք ուզում, մի քանիսը սկսեցին հայհոյել, ես ասացի՝ չեմ փախնում, 3-4-ի դեմքն եմ շատ լավ հիշում, ծաղրական, խուլիգանական արտահայտություններ էին անում, ես պատուհանները բարձրացնում եմ, ասում եմ՝ ոստիկանությունը գուցե կգա, կմիջամտի, երբ փակում եմ պատուհանս, մեկ-երկու ուժեղ հարված է լինում մեքենային, իջեցնում եմ պատուհանը, ասում եմ՝ ով հարվածեց, հետո իջնում եմ մեքենայից, կրկին ասում եմ՝ ով հարվածեց»։

Գաբրիելյանն ասում է՝ աչքի առաջ ունենալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած միջադեպը, փորձել է ինքնապաշտպանվել․

«Իմ հասցեին էլ են հնչել հայհոյանքներ, ես տվել եմ համարժեք պատասխաններ»։

Գաբրիելյանն ասում է՝ մինչև իր մեքնային հարվածելը որևէ մեկին չի վիրավորել և պատրաստ է եղել իջնել և նրանց հետ զրուցել, մինչդեռ նրանք չեն ցանկացել հարցը լուծել քաղաքակիրթ ձևով։

Պատգամավորի խոսքով՝ որպես քաղաքացի ինքն էլ ունի հարցրեր, որոնց պատասխանը չի ստացել։

Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելուն, Գաբրիելյանն ասում է՝ որ պահին զգա, որ այս կարգավիճակով կարող է ավելի քիչ օգուտ տալ քաղաքացիներին, որևէ կաշկանդվածություն չունի մանդտը վայր դնելու հարցում։

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագծին՝ Գաբրիելյանն ասում է՝ գուցե Նաիրա Զոհրաբյանը չի ցանկացել ասել այն, ինչ ասել է, բայց ամեն դեպքում վատ երևույթ է, որ այդպիսի պիտակավորում է եղել․

«Եթե ես էլ լինեի այդ պաշտոնին ու նման արտահայտություն թույլ տայի, լավ կիներ, որ իմ նկատմամբ էլ ԼՀԿ-ն կամ ԲՀԿ-ն նման գործընթաց սկսեր»։

Հարցին, թե ճիշտ կլինի՞, որ իր այսօրվա պահվածքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ձևավորվի, Գաբրիելյանն ասում է՝ որևէ խնդիր չունի։