Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ադրբեջանական շարասյունները հայերի կողքով օրը մի քանի անգամ գնում են Շուշի (տեսանյութ)

Ստեփանակերտի հենց մուտքի մոտ շինարարություն է․ նորոգվում է  բենզալցակայանը, որն ավիրվել էր պատերազմի ընթացքում։  Այն պահին, երբ զրուցում ենք շինարարության պատասխանատուներից Կամո Ավետյանի հետ, իրար հետեւից սլանում են ադրբեջանական բեռնատարներ՝  ռուսական մեքենայի ուղեկցությամբ։   Կամո Ավետյանն ասում  է՝ ամեն օր,  երկու ժամը մեկ,  ադրբեջանական տեխնիկան, մեքենաները Ջաբրայիլի  կողմից գալիս, բարձրանում են Շուշի կամ գնում Լաչին։

Ասում է՝ երբեմն ադրբեջանցիները ժեստեր են ցույց տալիս, բղավում՝  հաղթել ենք։

«Վատ ենք զգում, բայց մենք էլ իրենց ենք պատասխանում,- նշում է նա՝ շեշտելով,-Մեկ է, մի օր հետ ենք բերելու»։

Մանրամասները՝ տեսանյութում