Կարծում եմ՝ եթե խորհրդարանը համաչափ չի արտահայտում հասարակության մեջ կարծիքները, պետք է լինեն արտահերթ ընտրություններ․ Իգիթյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայության համար Արցախի հարց նշանակում է, որ Արցախում պետք է ապրեն արցախցիները, այն մարդիկ, ովքեր այդտեղ ապրել են հազարավոր տարիներ, պետք է ապրեն անվտանգ և երաշխավորված։Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն ու հավելում, որ ինքը չի համարում, որ հարցը լուծված է․
«Քաղաքական աղմուկի մեջ, որը դուրս է գալիս Հայաստանից, մենք կորցնում ենք կարևոր մեսիջներ միջազգային հանրությանը, այն է՝ մենք համարո՞ւմ ենք Թուրքիայի գործոնը կարելի է համարել կառուցողական գործոն, ես այդպես չեմ համարում։ Մենք բոլոր քաղաքական ուժերով այդ մեսիջը պետք է ուղարկենք աշխարհին։
Այն, որ Թուրքիան, օգտագործելով իր ՆԱՏՕ-ի բոլոր հնարավոր զենքերը, էթնիկական զտումներ է իրականացրել Լեռանային Ղարաբաղում և այսօր շարունակում է հայտարարել, որ այնտեղ կառուցողական և խաղաղարար դերակատարում է ունեցել»։
Ըստ Իգիթյանի՝ վարչապետի անձի շուրջ ազգի միասնական դիրքորոշում չի գործում, ուրեմն պետք է գտնել այն թեզերը, որոնք մեր ազգի համար պետք է լինեն միասնական․
«Թուրքիայի վերջնական նպատակն է մաքրել Արցախը հայերից»։
Իգիթյանի խոսքով՝ մինչև հիմա տեղեկություններ կան, որ ջիհադիստները շարունակում են մնալ Ղարաբաղի մերձակա հատվածներում, Հայաստանի բոոր կուսակցությունները պետք է այդ հարցը բարձրացնեն։
Պատգամավորը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ մենք չենք բարձրացնում հադրութցիների՝ Հադրութ վերադառնալու հարցը․
«Ընդ որում՝ ոչ միայն վերադարձնելու, այլ նաև անվտանգ ապրելու հարցը։ Ինձ հետաքրքրում է , որ բոլոր անձերը, քաղաքական գործիչները, կուսակցությունները այդ հարցը պետք է բարձրացնեն։ Ես գիտեմ, որ ՄԱԿ-ի կառույցները Հադրութի հետ կապված հարցը բարձրացնում են որպես տեղահանված մարդկանց՝ իրենց բնակարաններ վերադարձնելու վտանգ։ Այս հարցը հնչել է տարբեր կարեւոր, այդ թվում՝ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներից։ Փախստականները պետք է վերադառնան, 7-րդ կետը միայն ադրբեջանցի փախստականների համար չէ»։
Իգիթյանի խոսքով՝ Հայաստանի անվտանգության մոդելը այսօր չի գործում, փոխվել են հանգամանքները, և ամեն մեկի պարտականությունն է մտածել այս խնդրի մասին։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Իգիթյանն ասում է՝ մենք ունենք մի խճճված մոդել, որն այս իրավիճակներում չի կարող էֆեկտիվ գործել։
«Բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ եթե խորհրդարանը համաչափ ձևով չի արտահայտում հասարակության մեջ կարծիքները, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, բայց ես տեսնում եմ, որ մյուս կողմի օրակարգում չկա այդ հարցը»։
Իգիթյանի խոսով՝ մյուս կողմի համար արտահերթ ընտրությունները քաղաքական լուծում չեն, մինչդեռ դրանք պետք է լինեն կոնսենսուսով։