A
A
«Բանանցը» հավասարվեց «Փյունիկին»
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ տուրի առաջին երկու խաղերը:
Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ խոշոր 3:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին» եւ վաստակած միավորներով (26) հավասարվեց մրցաշարի առաջատար «Փյունիկին»: Իսկ ահա վերջին չորս տուրերում անհաջող հանդես եկող Աշտարակի «Միկան» վերջապես դուրս եկավ խաղային ճգնաժամից եւ իր հարկի տակ ջախջախեց Գյումրիի «Շիրակին»` 6:1:
Վաղը կկայանան տուրի մյուս երկու խաղերը: Առաջնության առաջատար «Փյունիկը» արտագնա խաղում կմրցի «Ուլիսի» հետ, իսկ Դիլիջանի «Իմպուլսը» սեփական դաշտում կհյուրընկալի «Կիլիկիային»: