Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ջավախյանը Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

 

Այսօր Մոսկվայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

 Եզրափակիչ մտած Հայաստանի միակ բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանն անչափ լարված պայքարում հաղթեց Հունգարիայի ութակի չեմպիոն Դյուլա Կատեին` 3:2: Այդպիսով, մեր մարզիկը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Դանիելյանն (48 կգ) ու Արթուր Խաչատրյանը (81 կգ) մինչ այդ արժանացել էին բրոնզե մեդալների:

 Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, որի անդամները նվաճեցին 7 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ: Երկրորդ արդյունքը ցույց տվեց Իռլանդիայի ընտրանին` 1-1-3, երրորդ` Հունգարիան` 1-1-1: Հայաստանի հավաքականը Գերմանիայի ընտրանու հետ բաժանեց 4-րդ տեղը` 1-0-2: