A
A
Երեքից մեկը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Մոսկվայում տեղի կունենան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մարտերը: Հայաստանից հանդես կգա միայն 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը, որը կիսաեզրափակիչում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Կլյուչկոյին` 5:1: Եզրափակիչում մեր բռնցքամարտիկի մրցակիցը կլինի հունգարացի Դյուլա Կատեին:
Կիսաեզրափակիչ մտած մեր մյուս երկու բռնցքամարտիկները` 48 կգ Հովհաննես Դանիելյանը եւ 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը, տանուլ տվեցին իրենց մարտերը եւ բավարարվեցին բրոնզե մեդալով: Եվրոպայի գործող չեմպիոնն անսպասելի խոշոր 1:8 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին, իսկ մրցաշարի նորեկ Արթուր Խաչատրյանը պարտվեց աշխարհի չեմպիոն Արթուր Բետերբիեւին, ընդ որում 2:10 հաշվի ժամանակ մրցավարը ընդհատեց մարտը եւ տեխնիկական նոկաուտ գրանցեց: