Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում․Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի է ունենում նաև բախում, կան բերման ենթարկվածներ։

Ըննդիմության վարչապետի միասնական թեանածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր դժգոհ են բայց տանը նստած են

«Մեկը մեկին չի վստահում, մեր ժողովուրդն էլա մեղք, դեպրեսիայի մեջ է, 2,5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում է արդեն դուրս գալ»։

Մանուկյանը հայտարարեց՝ աշխարհի ցանկացած երկրում , ցանկացած ժամանակահատվածում միշտ լինում է մի հատված, որը պաշտպանում է իշխանությանը, բայց դա նշանակություն չունի

«Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում, նա հանցագործ է»։

Ընդդիմության թենածուն ասում է՝ որքան ուշացնենք, ավելի մեծ բան ենք կորցնելու

«Պետերազմը շարունակվում է, հիմա գնում է սողացող օկուպացիան»։

Վազգեն Մանուկյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը բաժանում է մարդկանց էլիտայի և ժողովրդի, հասարակության մի մասն էլ հալած յուղի տեղ է ընդունում նրա խոսքերը։

ՀՅԴ անդամ Իշխան Սաղթելյանն էլ հայտարարեց՝ երկու ժամից ավելի ժողովուրդը գերության մեջ է պահում ՀՀ կառավարությանը։