Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրապարակի կենտրոնում վառարան, վրաններ, թեյ ու սուրճ․ընդդիմադիրները գիշերել են հրապարակում (տեսանյութ)

Երեկվա ընդդիմության հանրահավաքից հետո մի խումբ քաղաքացիներ գիշերել են Հանրապետության հրապարակում վրանների մեջ։

Քիչ առաջ «Ա1»-ը շրջեց հրապարակում, հասկանալու` ինչպես են մարդիկ անցկացրել գիշերը եղանակային այս պայմաններում։

ՀՅԴ-ական Տարոն Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց՝ գիշերը դժվար էր դիմանալ, բայց հասկանում են պայքարի իմաստը, հետևաբար՝ դժվարությունը հաղթահարելի է

«Նիկոլ Փաշինյանն այլևս որևէ կարմիր գիծ չի թողել, որ հատած չէ, նա որևէ բանավեճի, քննարկման ունակ չէ»,-ասում է Մանուկյանը։

Մեր հարցին, թե շարժման առաջնորդները ևս հրապարակում են գիշերել, Մանուկյանն արձագանքեց

«Շարժման առաջնորդների որոշ մասն այստեղ է գիշերել, օրվա անելիքները կհայտնենք այսօրվա հանրահավաքում»։

Մանուկյանը նշեց՝ շարունակելու են իրենց պայքարը, քանի որ իր խոսքով՝ թևակոխել են պայքարի վճռական փուլ։

Մենք նկատեցինք, որ վրաններում նոր պարագներ էին ավելացվում, հրապարակում գիշերած մի խումբ քաղաքացիներ էլ հավաքվել էին կենտրոնում դրված վառարանի շուրջ։