Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ ֆուտբոլ չի լինի մեծ էկրաններին

Սպորտ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում կսկսվի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը: Այն սովորականի նման մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի տարբեր երկրներում: Իսկ ինչպես են պատրաստվել առաջիկա առաջնությանը մեր հանրապետությունում:

Նախապես պետք է նշել, որ 2006 թ աշխարհի առաջնության համեմատ այս տարի Հայաստանն այնքան էլ չի ապրի ֆուտբոլային իրադարձություններով: Մասնավորապես, հայ ֆուտբոլասերները հնարավորություն չեն ունենա «Մոսկվա» կինոթատրոնում, մեծ էկրանների վրա ուղիղ եթերով դիտել առաջնության խաղերը, ինչը կազմակերպվել էր չորս տարի առաջ:

Քիչ են նաեւ այն սրճարանները, որոնք գովազդում են առաջնությունը եւ առաջարկում այդ հանդիպումների դիտումներ: Ճիշտ է, Երեւանում ավելացել են ժամանակավոր բուքմեյքերային կետերը, որոնք հիմնականում բացվել են քաղաքի կենտրոնում գտնվող բացօթյա սրճարաններում, բայց դրանք ուղակի կապ չունեն իրական ֆուտբոլասերների հետ: Քիչ են նաեւ աշխարհի առաջնությանը նվիրված գովազդները, բացի այդ դրանք այս տարի շատ համեստ են ձեւավորված:

Ինչ վերաբերում է առաջնությանը նվիրված ապրանքատեսակների վաճառքին, ապա դրանք այնքան էլ բազմազան չեն: Ճիշտ է, ինչպես տեղեկացրին «Ադիդասի» մասնագիտացված խանութում, արդեն մեկ շաբաթից ավելի է, որ վաճառքում կա աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը` «Ջաբուլանին», բայց այլ տեսականի չկա: