Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվեց փոխքաղաքապետ (տեսանյութ)

Երևանի ավագանու դեկտեմբերի 22-ի նիստում քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվեց ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Մելքոմ Մելքոմյանի օգտին կողմ քվեարկեց ավագանու 34 անդամ, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1։

Հիշեցնենք, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում: Նա փոխքաղաքապետ ընտրվեց Տիգրան Վիրաբյանի փոխարեն։