A
A
«Իմպուլսը» փոխեց գլխավոր մարզչին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսը» փոխեց գլխավոր մարզչին: Այդ մասին մեզ տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից:
Երեկ թիմի մարզման ժամանակ ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին որպես նոր գլխավոր մարզիչ է ներկայացրել Արմեն Գյուլբուդաղյանցին, որն մեր մարզիչներից միակն է, ով ունի «Պրո» կարգի մարզչական արտոնագիր:
«Իմպուլսի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կկատարի միայն ակումբի փոխնախագահի պարտականությունները (մինչ այդ նա համատեղում էր երկու պաշտոնները):
Ինչպես տեղեկացրին «Իմպուլսի» մամուլի ծառայությունից, թիմն այսուհետ մարզումները կանցկացնի Աշտարակի «Քասախ» մարզադաշտում (մինչ այդ հիմնականում «Էրեբունիի» մարզադպրոցում), իսկ առաջնության հանդիպումներին մրցակիցներին սովորականի նման կընդունի Դիլիջանում: