Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը մտավ աշխարհի Մ-18 առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի 18-ամյա շախմատիստ Շանթ Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնությունում:

Մինչև 18 տարեկանների մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում նա հանդիպեց հնդիկ գրոսմայստեր Պաներսերվամ Ինիյանի հետ: Առաջին պարտիան ավարտվեց մրցակցի հաղթանակով, սակայն երկրորդում Շանթ Սարգսյանը կաևողացավ ռևանշի հասնել՝ 1:1: Լրացուցիչ պարտիայում՝ «Արմագեդոնում», ավելի ուժեղ գտնվեց հայ շախմատիստը:

Այդպիսով, Շանթ Սարգսյանը մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ նրա մրցակիցը կարող են դառնալ իրանցի Մահդի Ղոլամին, պերուացի Նարայանա Ռամիրեսը և հնդիկ գրոսմայստեր Սարին Նիկալը: