Թալանել են լրագրողներին
Աջակցիր «Ա1+»-ինՀարավաֆրիկյան Հանրապետությունում երկու օրվա մեջ արդեն կողոպտվել են 7 լրագրողներ, որոնք ժամանել են այդ երկիր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լուսաբանելու համար:
Երեկ հանցագործների զոհ են դարձել չինացի 4 լրագրողներ, որոնք իրենց վարձած ավտոմեքենայով գնալիս են եղել մարզադաշտ: Զինված կողոպտիչները նրանց «բռնացրել» են խաչմերուկներից մեկում եւ ջարդելով պատուհաններից մեկը պահանջել հանձնել թանկարժեք լուսանկարչական ապարատն ու դրամապանակները:
Մեկ օր առաջ կողոպտվել էին իսպանացի երկու եւ պորտուգալացի մեկ լրագրող: Առաջիններից գողացել էին 3000 եվրո դրամ, իսկ ահա պորտուգալական «Օ Ժոգո» թերթի լուսանկարիչ Անտոնիո Սիմոեշի հյուրանոցային համարից տարել էին ամբողջ տեխնիկան, ընդ որում հանցագործները 30 րոպե շարունակ ահու- սարսափի մեջ էին պահել նրան (ցելոֆոնով ծածկել են դեմքը եւ սպառնացել ատրճանակով), մինչեւ որ տեղափոխել են 35000 դոլար արժողության սարքավորումները:
Հավելենք միայն, որ ՀԱՀ-ը կողոպուտներով եւ ավազակային հարձակումներով աշխարհում գրավում է 2-րդ տեղը` զիջելով միայն Կոլումբիային: