Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադվոկատը ֆուտբոլիստներ կփնտրի ամենուր

Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի միության տեխնիկական տնօրեն Նիկոլայ Պիսարեւը հայտարարել է, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը պլանավորել է հավաքականի նոր թեկնածուներ փնտրել ամբողջ երկրով մեկ:

«Ադվոկատը մտադիր է Ռուսաստանի առաջնության յուրաքանչյուր տուրին ներկա լինել խաղերից մեկին: Ավելին, նրա օգնականները կդիտեն նույնիսկ առաջին խմբի առաջնության կենտրոնական խաղերը: Այս գործընթացն արդեն սկսվել է եւ մենք գիտենք, թե ով երբ եւ որ խաղին պետք է ներկա լինի»,-ասել է Պիսարեւը:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, հոլանդացի մասնագետը առաջինը կդիտի իր նախկին թիմի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Մախաչկալայի «Անժիի» հանդիպումը, որը տեղի կունենա հուլիսի 4-ին:

Դիկ Ադվոկատը ներկայումս պատրաստվում է մեկնել ՀԱՀ, որպեսզի ներկա գտնվի Իտալիա - Սլովակիա մրցավեճին եւ անմիջականորեն ուսումնասիրի իր սաների առաջիկա մրցակիցներին` սլովակ ֆուտբոլիստներին:

Ի դեպ, Ադվոկատի պահանջով Ռուսաստանի ֆուտբոլի միությունը պատրաստվում է երկու տարվա պայմանագիր կնքել հոլանդացի մասնագետ Բերտ վան Լինգենի հետ, որը կդառնա նրա առաջին օգնականը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային թիմը ընդգրկված է Եվրոպայի 2012 թ առաջնության այն ընտրական խմբում, որտեղ հանդես է գալու նաեւ մեր հավաքականը: